Պուտինը Նեթանյահուի հետ քննարկել է միջազգային իրավիճակը
- Anews
- Dec 22, 2022
- 1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենյամին Նեթանյահուի հետ՝ քննարկելով միջազգային իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր։ «Կողմերը երկուստեք վստահություն են հայտնել, որ ռուս-իսրայելական հարաբերությունները հետագայում եւս կզարգանան, իսկ շփումները տարբեր մակարդակներում կշարունակվեն»,-ասվում է հաղորդագրության մեջ: Պուտինը շնորհավորել է Նեթանյահուին եւ բոլոր իսրայելացիներին այս օրերին նշվող Հանուկայի հրեական տոնի կապակցությամբ:
Comments