Պուտինը հրավիրել է Տաշքենդում կայանալիք ՇՀԿ հանդիպմանը. Էրդողան
- Anews
- Aug 7, 2022
- 1 min read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Սոչիում կայացած բանակցություններից հետո, իրեն հրավիրել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) Տաշքենդում կայանալիք հանդիպմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Պուտինի հրավերից հետո անհրաժեշտ է համարում մասնակցել Ուզբեկստանում կայանալիք ՇՀԿ հանդիպմանը`հավելելով, որ հանդիպմանը ներկա կլինեն նաեւ կզմակերպությանն անդամակցելու նպատակ ունեցող այլ պետություններ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան։ Թուրքիան ՇՀԿ-ի հետ ունի «երկխոսող գործընկերոջ» կարգավիճակ, ենթադրվում է, որ գագաթաժողովում դիտորդի կարգավիճակ կարող է շնորհվել նաեւ Հայաստանին, Ադրբեջանին, Նեպալին եւ Կամբոջային։
Commentaires