top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Պուտինը Հայրենիքի պաշտպանի օրվա առիթով շնորհավորել է հատուկ գործողության մասնակիցներին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենիքի պաշտպանի օրվա առիթով շնորհավորել է Մեծ հայրենականի վետերաններին եւ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մասնակիցներին։ Շնորհավորանքը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում։«Ցանկանում եմ սրտանց շնորհավորել հատուկ ռազմական գործողության զինծառայողների, կամավորականների, զորակոչված քաղաքացիների, տարբեր մասնագետների տոնը»,- ասել է նախագահն ուղերձում։

Նրա խոսքով՝ Հայրենիքի պաշտպանի օրը համաժողովրդական տոն է, որը խորհրդանշում է ռուսական նավատորմի եւ բանակի հերոսական պատմությունն ու հայրենիքի պաշտպանների սերունդների անխախտ կապը։


Նախագահը նաեւ դիմել է վետերաններին, որոնք «ջախջախել են նացիզմը, պաշտպանել հայրենիքի ազատությունն ու անկախությունը»։ Պուտինն ընդգծել է, որ նրանց սխրանքը Մեծ հայրենականի տարիներին ընդմիշտ կմնա ժողովրդի պատմական հիշողության մեջ՝ որպես հայրենասիրության եւ արիության վառ օրինակ, ինչպես նաեւ հոգեւոր ուժի անսպառ աղբյուր կծառայի։

Պետության ղեկավարը նշել է, որ ռուս զինվորների ներկա սերունդը պահում եւ բազմապատկում է  նախնիների ռազմական ավանդույթները։

0 comments

Comments


bottom of page