top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Պուտինը հայտարարել է միգրացիոն քաղաքականությունը փոխելու անհրաժեշտության մասին

Նոր իրողություններում անհրաժեշտ է ուղղել միգրացիոն քաղաքականության ներկայիս հայեցակարգը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ «Հարգելի գործընկերներ, իսկ հիմա անցնենք Անվտանգության խորհրդի նիստի օրակարգին։ Քննարկենք միգրացիոն քաղաքականության որոշ հարցեր։ Այս ոլորտը չափազանց զգայուն է ազգային անվտանգության, Ռուսաստանի եւ մեր հասարակության կայուն զարգացման համար։ Իրավիճակն աշխարհում դինամիկ փոխվում է, առաջանում են նոր գլոբալ և տարածաշրջանային գործոններ, որոնք ազդում են միգրացիոն ոլորտի վրա»,- ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ ժողովին ասել է Պուտինը։ Այս կապակցությամբ, ընդգծել է նա, «անհրաժեշտ է ժամանակին եւ արդյունավետ արձագանքել այդ փոփոխություններին, կատարելագործել մեր աշխատանքը՝ ելնելով նոր իրողությունների մանրակրկիտ վերլուծությունից»։ «Այսպիսով, ակնհայտ է, որ հարկավոր է ուղղել միգրացիոն քաղաքականության ներկայիս հայեցակարգը», - նշել է Պուտինը՝ հավելելով, որ այն պետք է ամբողջությամբ հաշվի առնի ինչպես գործող, այնպես էլ պոտենցիալ մարտահրավերների ամբողջ համալիրը եւ հիմք դառնա օրենսդրության հետագա կատարելագործման համար:

0 comments

Comments


bottom of page