top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Պուտինը կողմ է, որ ԱՊՀ-ն դիտորդ դառնա ՀԱՊԿ-ում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ է ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու գաղափարին, քանի որ դա, նրա համոզմամբ, լրացուցիչ մեխանիզմներ կստեղծի անվտանգության խնդիրների լուծման համար։ Այս մասին Պուտինն ասել է Աստանայում ԱՊՀ առաջնորդների խորհրդի ընդլայնված կազմով նիստում, որտեղ ստորագրման է ներկայացվել տվյալ կարգավիճակի ընդունման մասին փաստաթուղթը։ «Մենք կողմ ենք ԱՊՀ–ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու` մեր հաստատմանը ներկայացված որոշմանը։ Եթե որոշ գործընկերներ, մասնավորապես` Հայաստանի վարչապետը, ունեն որոշակի մտահոգություններ այս առնչությամբ, ապա այս հարցը պետք է հետագայում մշակվի, ուշադրություն դարձվի եւ աշխատանք տարվի այդ ուղղությամբ»,-ասել է նա։ Պուտինը կարծիք է հայտնել, որ ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալը որեւէ մեկին չի խանգարում, ընդհակառակը` այդ բոլոր հարթակները խորհրդատվության եւ լուծումների որոնման համար օգտագործելու լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում։

0 comments

Comments


bottom of page