Պուտինը Երեւանում ՀԱՊԿ գագաթաժողովի շրջանակում նախատեսում է հանդիպել Փաշինյանի հետ. Պեսկով
Nov 21, 2022
1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին Երեւանում ՀԱՊԿ գագաթաժողովի շրջանակում նախատեսում է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Այո, իհարկե, նախատեսվում է»,- ասել է լրագրողներին Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախատեսվում է Պուտինի եւ Փաշինյանի հանդիպումը ՀԱՊԿ գագաթաժողովի շրջանակում։ Ինչպես հավաստիացրել է Պեսկովը, հանդիպումը նախատեսվում է նոյեմբերի 23-ին։




Comments