top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Պուտինը ելույթ կունենա Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ ելույթ կունենա Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ, որը կկայանա հեռավար ձեւաչափով, երկրի ղեկավարը նաեւ կշփվի ռուսական բուհերի ուսանողների հետ, խորհրդակցություն կանցկացնի կառավարության հետ եւ կայցելի Մոսկվայում Մեծ Հայրենական պատերազմի թանգարան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով «Ռոսսիա 1» հեռուստաալիքին:

Բացի այդ, Տատյանայի օրը Պուտինը կշփվի ռուսական բուհերի ուսանողների հետ, իսկ ֆաշիստական շրջափակումից Լենինգրադի ամբողջովին ազատագրման օրը նախագահին կսպասեն Մոսկվայի Մեծ Հայրենական պատերազմի թանգարանում, որտեղ բացվել է նոր ցուցահանդես, հաղորդել է հեռուստաալիքը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page