top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Պուտինը Բելառուսի նախագահական ընտրությունները համարում է կայացած


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ընդունում է Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները և համարում, որ դրանք կայացած են։ Այդ մասին նա նշել է «Россия 1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում. «Մենք ելնում ենք նրանից, որ ընտրությունները կայացել են։ Մենք ճանաչել ենք դրանց լեգիտիմությունը։ Ես շնորհավորել եմ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ ընտրություններում տարած հաղթանակի համար»,- հավելել է Պուտինը։


Պուտինը նշել է, որ աշխարհում «ոչինչ իդեալական չէ».

«Ոչ քաղաքականության, ոչ տնտեսության և ոչ սոցիալական ոլորտի մեջ, որտեղ կուզեք։ Նույնիսկ բնության մեջ ոչինչ իդեալական չէ, չնայած, որ դա Աստծո կողմից ստեղծված ամենից կատարյալ բանն է»,- նշել է նա։ 

Հիշեցնենք, Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2020 թվականի օգոստոսի 9 ին։ ԿԸՀ պաշտոնական տվյալներով՝ ձայների 80,1 %-ով հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ նրա հիմնական մրցակիցը՝ Սվետլանա Տիխանովսկայան հավաքել է ձայների 10,2 %-ը։

0 comments

Comments


bottom of page