top of page

Պուտինը բավարարել է գործարար Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից դուրս գալու դիմումը

  • Anews
  • Dec 22, 2022
  • 1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարել է գործարար Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից դուրս գալու դիմումը։ Փաստաթուղթը հրապարակվել է հինգշաբթի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: «Բավարարել հետեւյալ անձի՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից դուրս գալու մասին դիմումը՝ Ռուբեն Կառլենի Վարդանյան (ծնվ․ 1968 թվականի մայիսի 25-ին Հայաստանում)»,-ասվում է ՌԴ նախագահի հրամանագրի տեքստում: Սույն հրամանագրով բավարարվել է նաեւ գործարար Կոնստանտին Սիդորովի՝ ՌԴ քաղաքացիությունից դուրս գալու դիմումը։ Սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը հայտնել է Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու եւ Արցախ տեղափոխվելու մտադրության մասին։

 
 
 

Comments


bottom of page