top of page
Search

Պուտինը աշխատանքային այցով մեկնել է Մարիուպոլ


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով մեկնել է Մարիուպոլ, որտեղ ծանոթացել է քաղաքի մի շարք հաստատությունների եւ զրուցել տեղի բնակիչների հետ, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում տալով Կրեմլի մամուլի ծառայությանը։

Ռուսաստանի Դաշնության նախագահը Մարիուպոլ է մեկնել ուղղաթիռով։ Նա մեքենա վարելով շրջել է քաղաքի մի քանի շրջաններով՝ կանգառներ կատարելով։ Այցի ընթացքում փոխվարչապետ Մարատ Խուսնուլլինը նախագահին մանրամասն զեկուցել է քաղաքում եւ շրջակայքում ընթացող շինարարական եւ վերականգնողական աշխատանքների ընթացքի մասին։

«Մասնավորապես խոսվել է նոր բնակելի միկրոշրջանների, սոցիալական եւ կրթական օբյեկտների, բնակարանային եւ կոմունալ տնտեսության ենթակառուցվածքների եւ բուժհաստատությունների կառուցման մասին», - նշել են մամուլի ծառայությունից։

Նեւսկի միկրոշրջանում Պուտինը զրուցել է քաղաքի բնակիչների հետ։ Մամուլի ծառայությունից հայտնել են, որ տեղի ընտանիքներից մեկի հրավերով ՌԴ նախագահը գնացել է նրանց տուն։

«Պետության ղեկավարը ուսումնասիրել է նաեւ Մարիուպոլի ափամերձ գիծը՝ զբոսանավերի ակումբի, թատրոնի շենքի, քաղաքի հիշարժան վայրերի տարածքում», - ասվում է զեկույցում։

0 comments

Comments


bottom of page