top of page

Պուտինը Ալիեւի հետ քննարկել է եռակողմ համաձայնությունները

  • Anews
  • Dec 12, 2022
  • 1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի հետ, երկրների ղեկավարները քննարկել են եռակողմ համաձայնությունները եւ պայմանավորվել հետագա շփումների մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին եւ այս տարվա հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ ձեռք բերված համաձայնությունների իրականացման որոշ գործնական ասպեկտները, այդ թվում Հարավային Կովկասում տնտեսական եւ լոգիստիկ կապերի վերականգնման ծրագրերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասին», - նշվում է հաղորդագրությունում։

 
 
 

Comments


bottom of page