top of page

Պոպուլիստ մարդասպանը ձգտում է վերածվել բռնապետի. Իշխան Սաղաթելան

  • Anews
  • Aug 1, 2022
  • 1 min read


Պոպուլիստ մարդասպանը ձգտում է վերածվել բռնապետի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նա մասնավորապես, նշել է. «Չունենալով իշխանություն (խնդրում եմ պաշտոնը չխառնել իշխանության հետ), ինչպես նաև լեգիտիմություն, Նիկոլն ձգտում է անցնել ավտորիտար ռեժիմի: Դա պատմության փորձն է. աշխարհի բոլոր պուպուլիստներն ինչ֊որ պահի վերածվում են բռնապետի, քանի որ այլևս ստով և կեղծիքով պաշտոնը պահել չեն կարողանում: Եվ ահա՝ խայտառակ հետապնդումներ, քաղբանտարկյալներ, նորանոր շինծու քրեական գործեր, կամակատար դատարաններ, ստրկամիտ իրավապահ համակարգ: Երեկ դավաճանի անմիջական հրահանգով ՀՅԴ Հոլանդիայի երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքը արգելվեց հայրենիք: Ակնյակտ է՝ Նիկոլը կատարում է թուրքերի նախապայմանները՝ փակելով 23-ամյա դաշակցական հայուհու մուտքը հայրենիք և հայտարարելով անցանկալի անձ, փոխարենը նա հայրենիքի դռները լայն բացել է թշնամու առջև: Հիմա հարց իրավապահ մարմիններին. կարող եք՞ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած թուրքերին հայտարարել անցանկալի և դուրս վռնդել մեր երկրից. չեք կարող։ Նույնիսկ եթե ցանկություն և համարձակություն ունենաք՝ չեք կարող, Նիկոլը չի թողնի, իր առջև թուրքերի կողմից կա նախապայման՝ ջարդել հայ ժողովրդի դիմադրությունը, ազգային կորիզը, որ էլ երբեք ոտքի չգանգնենք: Նիկոլը կատարում է թուրքերի նախապայմանները, դուք՝ նիկոլի ապօրինի հրահանգները: Դուք, պահելով Նիկոլի իշխանությունը, օգնում եք, որ նա իրականացնի իր երազանքը՝ հայաթափի Արցախը, թուրքացնի Հայաստանը, երկրում հաստատի բռնապետություն: Բայց միշտ հիշեք՝ պոպուլիստներն աշխարհի և ոչ մի երկրում երկար կյանք չունեն: Հայաստանը բացառություն չէ: Հ.Գ Այսօր արգելվել է նաև Հոլանդիայի Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանի մուտքը Հայաստան: Ծափ տվեք արա՛, թուրքերը երջանիկ են ձեզանով»։

 
 
 

Comentários


bottom of page