top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Պոլիմերային տարաներ արտադրող «Օվալ պլաստիկ» ընկերությունը 12 մլրդ դրամի ներդրում կանի


Կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 3-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատել «ՕՎԱԼ ՊԼԱՍՏԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պոլիմերային տարաների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 12 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 113 նոր աշխատատեղ՝ 207-274 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է12 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 224 մլնդրամ:

0 comments

Comments


bottom of page