Պղնձի գինը նվազում է
- Aug 18, 2022
- 1 min read

Հինգշաբթի առավոտյան պղնձի գինը փոքր-ինչ նվազել է։ Այս մասին վկայում են առեւտրի տվյալները։ Comex բորսայում պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը կրճատվել է 0,7 տոկոսով՝ հասնելով մեկ ֆունտի դիմաց 3,5695 դոլարի։ Լոնդոնի մետաղների բորսայում (LME) չորեքշաբթի օրվա արդյունքներով պղնձի մեկ տոննայի արժեքը երեք ամսում առաքմամբ նվազել է 0,68 տոկոսով՝ մինչեւ 7924,5 դոլար, ալյումինի արժեքը՝ 0,79 տոկոսով՝ մինչեւ 2411 դոլար, ցինկի արժեքը նվազել է 4, 32 տոկոսով՝ մինչեւ 3513,5 դոլար մեկ տոննայի դիմաց։







Comments