Պղինձն էժանացել է

Պղնձի գինը հոկտեմբերի վերջին օրն իջնում է՝ Չինաստանում գործնական ակտիվության՝ աճի գոտուց անկման դիրք անցնելու տվյալների հրապարակումից հետո, վկայում են աճուրդների տվյալները։ Պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսը Comex բորսայում էժանանում է 0,69 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 1,45 կիլոգրամ) 3,4 112 դոլար։ Լոնդոնի մետաղների բորսայում (LME), ուրբաթ օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, իջել է 2,76 տոկոսով՝ 7 550 դոլար, ալյումինիումինը՝ 3,32 տոկոսով՝ 2 211,5 դոլար, ցինկինը՝ 4,1 տոկոսով՝ 2 821,5 դոլար։
Comments