Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

ՊՀԹ-ն «Թատերական Լոռի» փառատոնին ներկայացրեց «Շունն ու Կատուն»

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Թատերական Լոռի» փառատոնին երեկ՝ սեպտեմբերի 29-ին, մասնակցել է նաեւ Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնը՝ իր «Շունն ու կատուն» երաժշտական ներկայացմամբ:Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում բարձր ծափահարություններով են ընդունել մեր ներկայացումը:Մինչ ներկայացման մեկնարկը, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի և Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանի կողմից առաջարկվեց ներկայացումը նվիրել վերջերս կյանքից հեռացած թատերագետ, իրենց լավ բարեկամ, Նվարդ Ասատրյանի հիշատակին: Դահլիճում ներկա են եղել նաեւ թատերագետի որդին եւ քույրը: ՊՀԹ-ի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանն էլ նշել է, որ այսպիսի գունեղ եւ ուրախ ներկայացմամբ են ուզում հիշել Նվարդին, քանի որ ինքն էլ այդպիսին էր` կենսուրախ, դրական ու հոգատար։