Search

Պլասիդո Դոմինգոն վարակվել է կորոնավիրուսով


Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտարարելով, որ ինքը ևս վարակվել է կորոնավիրուսով:  «Ես և իմ ընտանիքը գտնվում ենք ինքնամեկուսացման մեջ այնքան ժամանակ, որքան բժիշկներն անհրաժեշտ կհամարեն: Ներկայումս մենք բոլորս մեզ լավ ենք զգում, բայց ես ունեցել եմ ջերմություն և հազ, և այդ պատճառով որոշեցի թեստ անցնել, և թեստի արդյունքները դրական էին: Բոլորին խնդրում եմ չափազանց զգույշ լինել, հետևել ցուցումներին` հաճախ ձեռքերը լվանալով, ուրիշներից 2 մետր հեռավորություն պահպանելով, և անելով այն ամենը, որպեսզի կարողանաք կանգնեցնել վիրուսի տարածումը: Եվ խնդրում եմ` ամենից առաջ մնացեք տանը, եթե կարող եք: Միասին կարող ենք պայքարել վիրուսի դեմ և կանգնեցնել ներկայիս համաշխարհային ճգնաժամը, որ կարողանանք շատ շուտով վերադառնալ մեր առօրյա կյանքերին: Խնդրում եմ` հետևեք ձեր տեղական իշխանությունների ցուցումներին և կանոնակարգերին` ապահով մնալու և ոչ միայն ձեզ պաշտպանելու համար, այլև ամբողջ համայնքին»,- գրել է երգիչը: 

Ավինյանը կգործուղվի Սյունիքի մարզ

Փաշինյանի բոլոր ելույթներում և գրառումներում կա ատելության խոսք. Աստղիկ Ավետիսյան

Եռակողմ հայտարարությունը չի լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը. Միրզոյանը՝ Սերգեյ Կոպիրկինին

Փետրվարին Հայաստանում ռադիոհաճախականությունների մրցույթ կանցկացվի

Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է

500 000 դրամ միանվագ աջակցություն կտրվի Արցախյան պատերազմում վիրավորում ստացածներին

Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: