Պետք է հարգել Կոսովոյի սերբերի իրավունքներն ու դադարեցնել սադրանքները. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Պրիշտինային կոչ է արել դադարեցնել սադրանքներն ու հարգել սերբերի իրավունքները Կոսովոյում։ «Պրիշտինայի «իշխանությունների»՝ օգոստոսի մեկից տեղի սերբերի անձնական փաստաթղթերի եւ գրանցման համարների հարկադիր փոխարինման վերաբերյալ անհիմն խտրական «կանոնների» կիրառումը սկսելու որոշոմը, եւս մեկ քայլ է սերբ բնակչությանը Կոսովոյից վտարելու ուղղությամբ։ Կոսովոյի ղեկավարները գիտեն, որ սերբերն անտարբեր չեն մնա, երբ խոսքը վերաբերում է իրենց ազատությունների նկատմամբ ուղղակի հարձակմանը, եւ նրանք միտումնավոր էսկալացիա են անում՝ ռազմական սցենար սկսելու նպատակով։ Իհարկե, հարձակման առաջնագծում է նաեւ Բելգրադը, որը Արեւմուտքը ցանկանում է «չեզոքացնել» Կոսովոյի ալբանացիների ձեռքով։ Մենք կոչ ենք անում Պրիշտինային եւ ԱՄՆ-ին ու ԵՄ-ին, որոնք կանգնած են այս ամենի հետեւում՝ դադարեցնել սադրանքներն ու հարգել սերբերի իրավունքները Կոսովոյում։ Իրադարձությունների նման զարգացումը Եվրամիության միջնորդական առաքելության ձախողման եւս մեկ վկայություն է։ Սա նաեւ օրինակ է, թե ինչպիսի տեղ է պատրաստվել Սերբիայի համար Եվրամիությունում՝ Բելգրադին առաջարկելով դե ֆակտո համակերպվել իր հայրենակիցների իրավունքների բացակայության հետ», - ասվում է ՌԴ ԱԳՆ խոսնակի տարածած հայտարարության մեջ։
Comments