Պետք է Արցախի ԱԳ նախարարի համար բարձրաստիճան հանդիպումներ կազմակերպվեն դրսում. Վահե Հակոբյան
Արդեն ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները շարունակում են ամրապնդել իրենց որդեգրած քաղաքականությունը, ըստ որի, իրենք ոչ մի գործ չունեն Արցախի հետ: Այս մասին այսօր` հունվարի 14-ին, հրավիրված քննարկմանը ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը:«Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի 6-րդ կետի առնչությամբ, իրենք ոչ մի գործ չունեն: Սա շատ էժան սուտ է եւ մանիպուլյացիա, քանի որ նույն այդ անձնավորության ստորագրությունն է դրված այդ փաստթղթի տակ եւ ինքը ուզի, թե չուզի, կրում է այդ պատասխանատվությունը թե΄ վերցրած, թե΄ չկատարված պարտավորությունների նկատմամբ: Այս աշխարհաքաղաքական բախումների, մեծ խաղերի մեջ Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը փորձում են իրենց խաղիկները տանել անգամ այս պարագայում եւ, փոխանակ, հարցեր ուղղել նույն Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանը, իսկ այդ հարցերը կան , այդ հարցերն օբյեկտիվ են եւ պետք է ստանալ պատասխանենր, իրենք անում են ուրիշ բան` շարունում են փնովել խաղաղապահ առաքելության հեղինակությունը, ինչը հող է նախապատրաստում ներգրավելու Արեւմուտքը»,- ասաց նա:Վահե Հակոբյանի կարծիքով` ստեղծված իրավիճակում ամենակարեւոր դերակատրան Արցախն է, որը պետք է իր ձայնը բարձրացնի եւ այն դարձնի հասանելի եւ բարձր բոլորի համար:«Մենք այդ առումով ունենք հնարավորություն, քանի որ Արցախի նորանշանակ ԱԳ նախարարը այսօր գտնվում է ոչ թե Արցախում, այլ Երեւանում: Մենք բոլորս` Հայաստան, Սփյուռք, Արցախ, բոլորի եղած ռեսուրսները պետք է կոնսլիդացնենք եւ հանդիպումներ կազմակերպենք, մասնավորապես երկրից դուրս: Դա ոչ միայն Ռուսաստանն է, մեր բոլոր բերակամական երկրների ամենաբարձր մակարդակով այդ երկրների ղեկավարների հետ, որտեղ շատ պարզ մեսիջ է պետք փոխանցել, որ այլընտրանք չկա այսօր, քան կիրառել բանաձեւ` անջատում հանուն փրկության, այսինքն, Արցախի ճանաչման հարցն այսօր պետք է սարքել օրակարգում համար մեկ: Միաժամանակ, մենք պետք է բացառենք եւ հանենք ցանկացած օրակարգերը, որտեղ անգամ թեթեւ հնչում է թեզ, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, դա պետք է բացառենք»,- ասաց նա` նշելով, որ պետք է նաեւ ճնշում գործադրել միջազգային հանրության վրա, որ վերջինս հասկանա, որ կոչեր անելով ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ:Վահե Հակոբյանն ընդգծեց, որ քանի որ իշխանությունների հետ ոչ մի հույս չի կարելի կապել, շատ կարեւոր է եկեղեցու դերն ու առաքելությունը:«Իմ կարծիքով` այսօր հայ առաքելական եկեղեցին ոչ բավարար ջանքեր է կիրառում այս խնդրից ազգին դուրս բերելու համար»,- ասաց նա:Մանրամասները` տեսանյութում:
Opmerkingen