top of page

Պետքարտուղարությունը ողջունել է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի շփումները

  • Anews
  • Mar 3, 2023
  • 1 min read

Պետքարտուղարությունը ողջունել է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ուղիղ շփումները։ «Մենք ողջունել ենք Ադրբեջանի կառավարության եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների համագործակցությունը»։ Այս մասին TURAN գործակալությանը հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ «Մենք հուսով ենք, որ բոլոր կողմերը կկարողանան նաեւ հետագայում պահպանել հաղորդակցության արդյունավետ ուղիները», - ասել է նույն աղբյուրը եւ հավելել. «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության ապահովումը վճռորոշ նշանակություն ունի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար»։

 
 
 

Comments


bottom of page