Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Պետությունը ձեռք կբերի թոքերի արհեստական օդափոխության լրացուցիչ ապարատներ


ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է թոքերի արհեստական օդափոխության ևս 11 ապարատ ձեռք բերել։ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ԱԺ արտահերթ նիստում հանրապետությունում արտակարգ դրություն հաստատելու մասին նախագծի քննարման ժամանակ՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին, թե երկրում թոքերի արհեստական օդափոխության քա՞նի ապարատ կա և արդյոք դրանք բավարար են։

«Երկրում այս պահին կա 360 ապարատ, 11 հատ ձեռք ենք բերում, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում պատրաստած կա 15 հատ։ Այս գործընթացը կլինի շարունակական։ Երկրում ճգնաժամ չի, չի ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ մենք այդ սարքերի կարիքն ունենանք։ 30 կորոնավիրուսով ախտորոշված դեպքից ունենք ընդամենը 2 հոգի, ովքեր թոքաբորբ են տանում, և նրանցից մեկը գտնվում է ռիսկային խմբում»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ մինչ այս պահը չի եղել և հիմա էլ Հայաստանի Հանրապետությունում չկա թոքերի արհեստական օդափոխության ապարատի խնդիր։


Նյութի աղբյուր՝ Արմենպրես