Պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է ԱՀ առողջապահության նորանշանակ նախարարին

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ԱՀ
առողջապահության նախարարության աշխատակազմին է ներկայացրել առողջապահության
նորանշանակ նախարար Սամվել Ավետիսյանին:
Պետնախարարը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարի
պաշտոնակատար Արթուր Օհանջանյանին՝ այս բարդ փուլում պատասխանատվություն
ստանձնելու համար:
Ռուբեն Վարդանյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ նախարարին
՝ վստահություն հայտնելով, որ նրա փորձն ու գիտելիքներն օգտակար կլինեն ոլորտի
զարգացման համար: «Ունենք ճգնաժամ, ունենք շրջափակում, որը մեծ ազդեցություն է
թողնում ոլորտի վրա, և պետք է կարողանանք լուծել սուր խնդիրները, ինչպես նաև
համակարգային փոփոխություններ իրականացնել: Բոլորս պետք է աշխատենք որպես մեկ
թիմ, քանի որ այս խնդիրները հնարավոր է հաղթահարել միայն թիմային աշխատանքով»,-
նշել է պետնախարարը:
Comments