top of page

Պետական բուհերի տեղափոխումը հանգեցնելու է ԵՊՀ-ի էլ ավելի ստորադասմանը. Գևորգ Դանիելյան

  • Anews
  • Sep 1, 2022
  • 1 min read

ree

Պետական բուհերի տեղափոխումը բազում այլ խնդիրներից զատ, գործնականում անխուսափելիորեն հանգեցնելու է պետական բուհերի, այդ թվում ԵՊՀ-ի էլ ավելի ստորադասմանը՝ Ամերիկյան, Սլովանական, Ֆրանսիական և նույնաբնույթ այլ համալսարաններին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար, ԵՊՀ դասախոս Գևորգ Դանիելյանը: «Մրցակցության արհեստական խեղաթյուրումն ինքնին բացասական երևույթ է, հատկապես՝ արտագաղթելու նկատելի հակումների համատեքստում: Ճիշտ հակառակը՝ պետական բուհերը զորացնելու համար պետական լրջագույն աջակցություն է պետք, այդ թվում՝ նյութական...»,-հավելել է նա: Ավելի վաղ հայտնել էր, որ այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է Հայաստանում գործի մինչեւ 8 պետական բուհ, որոնք պետք է տեղակայվեն Աշտարակ քաղաքում:

 
 
 

Comments


bottom of page