top of page

Պեսկովն անդրադարձել է ՇՀԿ անդամ պետությունների բարեկամությանը

  • Anews
  • Sep 18, 2022
  • 1 min read

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների խնդիրը որեւէ մեկին հակադրվելը կամ «Մեծ Յոթնյակ»-ին հակակշիռ լինելու ձգտումը չէ, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Նրա խոսքով՝ ՇՀԿ-ն չի ստեղծվել ինչ-որ մեկի դեմ ընկեր լինելու նպատակով։

«Խոսքը գնում է ընկերներ լինելու մասին՝ հանուն որոշ ավելի բարձր իդեալների եւ ի շահ այն երկրների ժողովուրդների, որոնք անդամակցում են կազմակերպությանը», - բացատրել է Պեսկովը:

ՇՀԿ-ի հերթական գագաթաժողովը կայացել է Սամարղանդում (Ուզբեկստան)՝ սեպտեմբերի 16-17-ը։

 
 
 

Comments


bottom of page