top of page

ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. Առաջատարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է

  • Anews
  • Jan 25, 2023
  • 1 min read

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2022-ի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Հայաստանի ամենամեծ հարկատուն շարունակում է մնալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, նա տարեկան վճարել էն է՝ վճարած մոտ 144 միլիարդ դրամ հարկերով: Երկրորդ ամենամեծ հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն է, տարեկան վճարած 52,2 միլիարդ դրամ հարկերով։ Երրորդ տեղում ծխախոտի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող «Գրանդ տոբակո»-ն է՝ 45 միլիարդ դրամի չափով վճարած հարկերով։ Չորրորդ հորիզոնականում «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունն է, 5–րդ–ում ՝ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, վեցերորդ խոշոր հարկատուն «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»–ն է, «Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ-ն յոթերորդն է, «Ջեյ թի այ Արմենիա»–ն ութերորդն է, «Սի փի էս էներջի գրուպ»-ը՝ իներորդը, խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «ՄՏՍ Հայաստանը»։ Խոշոր հարկատուների ցանկը՝ այստեղ։

 
 
 

Comments


bottom of page