top of page

ՊԵԿ-ը Կենտրոնական բանկի հետ համատեղ նախաձեռնում է հանդիպում

  • Anews
  • Sep 6, 2022
  • 1 min read

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 14.00-ին տեղի կունենա հանդիպում՝ հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: ՊԵԿ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն hիմնադրամների և հասարակական կազմակերպությունների օրենսդրական անհրաժեշտ փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցեր։ ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի և Կենտրոնական բանկի մասնագետները hանդիպմանը կներկայացնեն նաև գործող կանոնակարգումները և դրանց առանձնահատկությունները։ Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել մինչև սեպտեմբերի 12-ը ներառյալ՝ կից ձևաչափին համապատասխան լրացնելով կազմակերպության ներկայացուցիչների տվյալները և ուղարկելով` voak@taxservice.am էլ. հասցեին: Հանդիպման անցկացման վայրը՝ ք․ Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 30 77 40 հեռախոսահամարով։ Ձևաչափը՝ այստեղ:

 
 
 

Comentários


bottom of page