ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգում խափանումներ կան
- Anews
- Oct 11, 2022
- 1 min read

Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11։15-ից կապի խափանման խնդիրներով պայմանավորված՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը (file-online) և Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման համակարգը (e-Invoicing) անհասանելի են։ «Խնդիրները կարգավորելուց հետո լրացուցիչ կտեղեկացվի։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Comments