Պարտվողական քաղաքականության ծրագիրը շարունակվում է. Միքայել Մելքումյան

Նույնիսկ եթե ինչ-որ նկատառումներ կային, այլևս մենք տեսանք, որ որևէ կողմի ղեկավարի կողմից լուրջ չի ընդունվում այդ ամբողջ բանակցությունները և Հայաստանին պարտադրվում է այն, ինչ նախօրոք մտածվել էր, այսինքն՝ պարտվողական քաղաքականության ծրագիրը շարունակվում է: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը
Մելքումյանի խոսքով՝ պետք է հրատապ կատարվի իշխանափոխություն. «Կգան մարդիկ, ձևավորվի նոր իշխանություն, որն արժանապատիվ կբանակցի, նոր որակ կհաղորդի հայ-ռուսական հարաբերություններին, որը ամենավճռականն է։ Ես հեռու եմ այն մտքից, որ երեկ և այսօր մեր հազարավոր հայ երիտասարդների արյան վրա կառուցված ապաշրջափակում ինձ պետք չի։ Այսօր մենք չգիտենք՝ մեր երկրի անվտանգությունն ով է ապահովում, անվտանգային համակարգն ինչ ձևի է, արդյոք եթե երկրորդ ալիքը գա, մեր դիմադրողականությունը ինչպիսին է լինելու»։
Անդրադառնալով ապաշրջափակմանը՝ պատգամավորը նշեց, որ իր համար անհասկանալի է՝ ինչ ճանապարհների մասին է խոսքը. «Նախիջևան Մեղրիով դեպի Զանգելան 42 կիլոմետր է։ Ոնց պետք է անցնի, եթե այդտեղ երկաթուղի չկա, ես չեմ հասկանում՝ ուր է գնում, մնչեւ Հորադիզ կայարան երկաթուղի գոյություն չունի։ Եթե խոսք է գնում Նախիջեւանից գալիս են Երեւան, անհասկանալի է՝ գալիս են՝ ի՞նչ անեն։ Թուրքիան մի քանի միլիարդ դոլար դնելու և կառուցել է Թուրքիայից Կարսից դեպի Նախիջևան երկաթուղի։ Եթե Ադրբեջանը պետք է այդ երկաթուղին կառուցի կամ Մեղրիով մտնի Նախիջեւան, դա էլ է խնդիր։ Եթե մենք այստեղ ինչ-որ բանից պետք է օգտվենք, ինձ համար անհասկանալի է, թե ոնց պիտի օգտվենք»։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Միքայել Մելքումյանը նշեց. «Քո ստրատեգիական գործընկերոջ կարողանաս այնպիսի հարաբերություններ կառուցել, որ քեզ հարգեն, քեզ հետ հաշվի նստեն, իսկ դա հնարավոր է։ Դա անհնար է Նիկոլ Փաշինյանի առկայության պայմաններում։ Պետք է այդ փոփոխությունն այնպայման կատարվի, կձևավորվի նոր որակի իշխանություն, կձեւավորվեն անհետաձգելի Ռուսաստանի հետ հարաբերություններ, գուցե պետք կլինի վերանայել գործող պայմանագիրը, որոշ դրույթներ ավելացնել, անպայման պետք է անդրադառնալ նոր ռազմական բազայի տեղակայումը ՀՀ-ում։ Այսինքն՝ մեր Ռուսաստանի համար ունենք ռազմավարական նշանակություն, ինքն էլ է շահագրգռված, որ Հայաստանը լինի կայուն վիճակում։ Ռուսաստանին պետք չի թույլ Հայաստան»։