Search

Պարտադիր զինծառայությունից խուսափած, 27 տարին լրացած անձանց նկատմամբ համաներում կկիրառվի



Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 8-ի նիստում հավանության արժանացրեց «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագծին:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ նախագիծը տարածվում է մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային ու 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաեւ հայտարարված վարժական հավաքից եւ/կամ զորահավաքային զորակոչից խուսափած եւ ՀՀ ՔՕ միայն 327-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ:

Նախագծով առաջարկվում է պատժից ազատել այն անձանց, որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված պատժի, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է, որոնք դատապարտվել են ազատությունից չզրկելու հետ կապված պատժի: Համաներում հայտարարելով դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունից:

Նախագծով նախատեսվել են նաեւ այն պայմանները, որոնց առկայության դեպքում համաներում չի կիրառվում:

Համաներման շահառու են դառնալու նաեւ նշված հոդվածով հետախուզման մեջ գտնվող անձինք:

Հատկանշական է, որ Նախագծում նախատեսվել է դրույթ առ այն, որ համաներումը կիրառվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նման օրենք ընդունելու գաղափարը վաղուց է քննարկվում, միշտ վիճահարույց թեմա է եղել, այնուամենայնիվ կայացվել է նման որոշում. «Նախկինում երբեք այս հոդվածը համաներման տակ չի ընկել: Թվում է, թե հիմա պատերազմից հետո ամենաանպատեհ ժամանակաշրջանն է ժամկետային զինվորական ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում կիրառել: Բայց մենք այս որոշումը կայացրել ենք նաեւ այն առումով, որ բանակը, ԶՈՒ-ն հիմա թեւակոխում են խորը եւ բովանդակային բարեփոխումների փուլը: Սա մեզ համար հնարավորություն է ֆիքսել կետ ու գնալ առաջ»:

Փաշինյանը նաեւ ասաց, որ ՀՀ իրավապահների կողմից հետախուզվող անձանց ճնշող մեծամասնությունը հենց այդ հոդվածով են հետախուզվում. «Բայց տվյալ դեպքում ուզում եմ ընդգծել, որ համաներումը տարածվում է 27 տարին լրացած անձանց վրա»,-ասաց նա՝ հավելելով, որ սա քաղաքական որոշում է:

Իր որևէ հայտարարություն մեզ համար հիմք չէ. Իշխան Սաղաթելյան

ԱՄՆ դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետի, Մեղրիի, Գորիսի, Սիսիանի քաղաքապետերի հետ

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Նունե Սարգսյանը ներկա է գտնվել իր հեղինակած հեքիաթի բեմականացման փորձին

Հայ խաղաղապահների ստորաբաժանումը մեկնել է Լիբանան

Ռուսաստանում Նավալնուն սատարելու ցույցեր են անցկացվում

Ձեր տխրահռչակ և հայակործան քաղաքական կարիերան այլևս ավարտված է․ Արտակ Թովմասյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: