Search

Պարոնյան թատրոնում նշել են Վանիկ Մկրտչյանի 70-ամյակը


Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում երեկ մեծ շուքով նշվեց թատրոնի դերասան, ՀՀ Վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանի 70-ամյակը: 2 գործողությամբ «Վերջին կանգառ» կատակերգությունը նվիրված էր անվանի դերասանին: Մինչ ներկայացման մեկնարկը Պարոնյան թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը բեմից ողջունեց բոլոր հյուրերին, շնորհավորեց դերասանին եւ տեղեկացրեց, որ հավաքվել են շատ լավ ու հրաշալի առիթով: Հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ընդունեց դերասանի մասնակցությամբ ներկայացումը, որից հետո բեմից հոբելյարին շնորհավորեցին Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն ու Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը: Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու նաեւ Վանիկ Մկրտչյանի մասին պատմող փոքրիկ ֆիլմ-հարցազրույց: Դե իսկ վերջում, հավաքվածները միասին կտրեցին տոնական տորթը: Հ.Պարոնյանի անվան թատրոն

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia