Search

Պարզվել է՝ ներքնազգեստի վրայից պաշտպանիչ արտահագուստ կրում են նաև այլ բուժաշխատողներ


ՌԴ Տուլայի ինֆեկցիոն հիվանդանոցներից մեկի բուժաշխատողն արդարացրել է իր գործընկերուհու արարքը, ով կարգապահական նկատողություն էր ստացել ներքնազգեստի վրա հագած պաշտպանիչ թափանցիկ համազգեստի պատճառով, գրում է «Комсомольская правда»-ն։

Հիվանդանոցի աշխատակիցը խոստովանել է, որ այս ձևով աշխատել են նաև բժիշկները, հիմնականում՝ տղամարդիկ:

«Դուք երբևէ աշխատե՞լ եք նման համազգեստով: Դրանք շոգեցնում են: Ես անձամբ, նույնպես, միայն ներքնազգեստով եմ աշխատում իմ հերթափոխին»,- նշել է բուժքրոջ գործընկեր Պավելը:

Համաձայն կանոնների, պաշտպանիչ արտահագուստը պետք է կրել մեկանգամյա օգտագործման հագուստի կամ գիշերազգեստի վրա: Յուրաքանչյուր ընդմիջումից հետո պաշտպանիչ կոստյումը պետք է փոխել, իսկ գիշերազգեստը կամ լվացվում է կամ դեն նետվում: Ըստ հաշվարկների՝ հիվանդանոցի բոլոր աշխատակիցներին անհրաժեշտ է օրական 300-ից 500 գիշերազգեստ, և դրանց պակասի պատճառով բուժանձնակազմը սեփական հագուստն է կրում: Միևնույն ժամանակ, ներքնազգեստը՝ լինելով երրորդ շերտը, համարվում է մաքուր և վերամշակման կարիք չունի:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia