Search

Պարզաբանում՝ Վրաստան-Հայաստան սահմանին բեռնատարերի կուտակումների մասին


Մամուլում տեղեկություն է շրջանառվում, որ Վրաստանում արգելում են հայկական բեռնատարների մուտքը։ Նշվում է, որ այդ պատճառով մաքսակետում առաջացել են տասնյակ մեքենաների կուտակումներ։

Տեղեկատվոթյան ստուգման կենտրոնը հայտնում է, որ խնդրի վերաբերյալ Վրաստանում Հայաստանի դեսպանության և Էկոնոմիկայի նախարարության կողմից ժամեր առաջ տարածվել էր հայտարարություն։ Ըստ տարածված հաղորդագրության՝ Լարսի մաքսակետում եղանակային անբարենպաստ պայմանների, ինչպես նաև նոր տիպի կորոնավիրուսի չտարածման նպատակով իրականցվող ախտահանող միջոցառումների հետ կապված, վրաց-ռուսական սահմանին կան բեռնատարների կուտակումներ։ Քանի որ ամեն հաջորդ մաքսակետում բեռնատարների կուտակումներ են առաջանում ՝ բացթողումն իրականացվում է մյուս մաքսակետերի հետ համաձայնեցման կարգով։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia