top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Պարետատունն ավելացնում է հակահամահաճարակային կանոնների պահպանմանը հետևող կարգախմբերի թիվը


Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետատունն ավելացնում է կորոնավիրուսի հակահամահաճարակային կանոնների պահպանմանը հետևող կարգախմբերի թիվը: Այս մասին հունիսի 16-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք շատ էականորեն մեծացնելու ենք վարչական վերահսկողությունը դիմակների կրման կարգապահության նկատմամբ: Մինչև հիմա ոստիկանությունն էր այդ գործառույթը իրականացնում, զուտ վարչական վարույթի առումով կշարունակի ոստիկանությունն իրականացնել, բայց, որպեսզի ոստիկանության ուժերն առավել արդյունավետ օգտագործենք, նրանց նաև պետական կառավարման այլ մարմիններից կուղեկցեն և ամեն կարգախմբում կլինի ոստիկան ու այլ պետական մարմնի ներկայացուցիչ, ինչը մեզ հանրավորություն կտա կարգախմբերի թիվը կրկնապատկել»,- ասաց Փաշինյանը:


0 comments

Comments


bottom of page