top of page

Պարբերաբար հրահրվող սադրիչ գործողություններն ուղղված են Արցախը հայաթափելուն. Արայիկ Հարությունյան

  • Anews
  • Aug 13, 2022
  • 1 min read


Պարբերաբար հրահրվող սադրիչ գործողություններն ուղղված են Արցախը հայաթափելուն՝ արժեզրկելով ինչպես եռակողմ հայտարարությամբ հաստատված առանց այն էլ փխրուն խաղաղությունը, այնպես էլ այդ խաղաղության պահպանման գործառույթը ստանձնած ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը։ Այս մասին այսօր Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արայիկ Հարությունյանը մասնավորապես նշել է, որ պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց, իսկ իշխանությունները շարունակելու են գործադրել բոլոր հնարավոր ջանքերը առկա անվտանգային խնդիրների լուծման, բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման և կայուն ապագայի երաշխավորման ուղղությամբ:

 
 
 

Comments


bottom of page