top of page

«Պատրաստ ենք աջակցել ԵՄ առաքելության դիտորդներին». ԵՄ ներկայացուցիչները՝ ՊՆ-ում են

  • Nov 25, 2022
  • 1 min read

Նոյեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերտին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:

Հանդիպման ընթացքում Արման Սարգսյանը հյուրերին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Կողմերը քննարկել են նաև ԵՄ դիտորդական կարողությունների գործունեությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարի տեղակալը վերահաստատել է առաքելությանն աջակցելու պատրաստակամությունը:

 
 
 

Comments


bottom of page