top of page
ԼՐԱՀՈՍ
Search

«Պատրաստ ենք անել ամեն ինչ հանուն Արցախի անվտանգության». «Պատիվ ունեմը» հանդիպել է Դավիթ Բաբայանին


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները հանդիպել են Արցախի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորած պատվիրակությանըՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչները դեկտեմբերի 16-ին հանդիպել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակությանը:Կողմերն առարկայական քննարկումներ են ունեցել Արցախի շուրջ ստեղծված իրադրության հնարավոր հանգուցալուծման, Արցախում ստեղծված ծանր իրավիճակի կարգավորման ուղիների եւ դրանցում «Պատիվ ունեմ» խմբակցության անելիքների մասին:«Պատրաստ ենք անել ամեն ինչ, գործել հանուն Արցախի անվտանգության եւ բնականոն կյանքի ապահովման»,- նշել են խմբակցության ներկայացուցիչները:Կողմերը պայմանավորվել են տարբեր մակարդակներում առավել խորացնել երկկողմ քննարկումները՝ ի շահ Հայաստանի ու Արցախի:

0 comments

Comments


bottom of page