Պատժամիջոցները բարդացնում են «Հյուսիսային հոսք»-ով գազի մատակարարումը․ Պեսկով
Պատժամիջոցները բարդացնում են «Հյուսիսային հոսք»-ով գազի մատակարարումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք, անշուշտ, կխնդրենք «Գազպրոմ»-ի մեր գործընկերներին բացատրություն տալ տեխնոլոգիական տեսանկյունից։ Մենք անպայման դա կանենք։ Ընդհանրապես, եւս մեկ անգամ կրկնում եմ, այո, իսկապես, տուրբինների հետ կապված խնդիրներ կան։ «Գազպրոմն» աշխատում է այս իրավիճակի վրա»,-ասել է նա։ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող սահմանափակումներն ու պատժամիջոցները բարդացնում են իրավիճակը։
Comments