top of page
Search

Պատերազմի սկզբից զոհվել է Ուկրաինայի 6 702 խաղաղ բնակիչ. ՄԱԿ



Փետրվարի 24-ից մինչեւ դեկտեմբերի 4-ը Ուկրաինայում զոհվել է 6 702 խաղաղ բնակիչ. այսպիսին են ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի վերջին տվյալները։ ՄԱԿ-ի հաշվարկներով՝ վիրավորվել է 10 479 քաղաքացի։ Սպանվածների մեջ կա 424 երեխա, վիրավորների մեջ՝ 775։ ՄԱԿ-ի տվյալներով՝ նոյեմբերին զոհվել է 162 խաղաղ բնակիչ, այդ թվում 11 երեխա, վիրավորվել 526 մարդ (այդ թվում 32 երեխա)։ Ուկրաինայի իշխանությունների եւ բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներում նոյեմբերին զոհվել է 134, վիրավորվել 446 խաղաղ բնակիչ։ Մահերի եւ վիրավորումների պատճառը հիմնականում գնդակոծություններն ու ռմբակոծություններն են։

0 comments

Comments


bottom of page