top of page

Պապիկյանը տեսակցել է այրվածքներ ստացած զինծառայողներին

  • Anews
  • Jan 21, 2023
  • 1 min read

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն՝ հունվարի 19-ին հրդեհի հետևանքով տարբեր աստիճանների այրվածքներ ստացած զինծառայողներին տեսակցելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Բուժանձնակազմը պաշտպանության նախարարին մանրամասներ է ներկայացրել զինծառայողների առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ: Զրուցելով զինծառայողների հետ` նախարար Պապիկյանը նրանց մաղթել է շուտափույթ ապաքինում:

 
 
 

Comments


bottom of page