top of page

Պապիկյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է ՊՆ-ի ակնկալիքները ՀԱՊԿ-ից

  • Anews
  • Mar 16, 2023
  • 1 min read

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ մարտի 16–ին,  ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես տեղեկանում ենք ՊՆ–ից, կարծիքներ են փոխանակվել միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի եւ Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ:

Մասնավորապես, խոսելով սահմանային իրավիճակի մասին, Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մեխանիզմների գործարկման վերաբերյալ տեւական ժամանակ առկա խնդիրները եւ ՀՀ պաշտպանության նախարարության ակնկալիքները:

 
 
 

Kommentare


bottom of page