top of page

«Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացավարի պատրաստման» թեմայով որակավորման ուսուցում

  • Anews
  • Dec 5, 2022
  • 1 min read

Ս․թ․ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ ուսումնական կենտրոնի հրահանգիչները ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում «Աստղավարդ» հասարակական կազմակերպության 12 աշխատակցի համար կազմակերպել են «Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացավարի պատրաստման» թեմայով դասընթացավարի որակավորման ուսուցում:

Դասընթացի նպատակն էր մասնակիցներին սովորեցնել պայթուցիկ զինամթերքների ՀՀ-ում հանդիպող տեսակներին և դրանցից բխող վտանգի մասին իրազեկում իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ համաձայն հումանիտար ականազերծման ազգային և միջազգային չափորոշիչների:

Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնել են տեսական և գործնական քննություն ու հավասագրվել «ՀԱՓԿ» ՊՈԱԿ կողմից։ Այսպիսով, որակավորված մասնագետներն իրավունք են ստացել ՀՀ մարզերում մեկ տարի ժամկետով իրականացնել պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկում։

 
 
 

Comments


bottom of page