Search

Պայթուցիկներից և հրավառություններից տուժել է 95 անձ


Տոնական օրերին` դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, հանրապետության բժշկական կենտրոններ են դիմել պայթուցիկներից/հրավառություններից տուժած 95 անձ, այդ թվում.

 29 (30%) երեխա (7-14 տարեկան), 11 (12%) դեռահաս (15-17 տարեկան) և 55 (58%) մեծահասակ (18 տարեկան և բարձր)

 89-ը (94%) արական և 6-ը (6%) իգական սեռի

 74 (78%) դեպքում տուժածները ստացել են դաստակի և նախադաստակի տարբեր տեսակի վնասվածքներ, 18-ը (19%)՝ գլխի դիմային հատվածի (աչքի և ակնակապիճի, ականջի, ճակատի, շրթունքի) տարբեր վնասվածքներ, 2-ը (2%)՝ ստորին վերջույթների վնասվածք, 1-ը (1%) անձ՝ նստատեղի վնասվածք: Պայթուցիկներն ու հրավառությունները սխալ օգտագործելու դեպքում վտանգում եք Ձեր առողջությունը:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia