Պայթյուն եւ հրդեհ. Ռոստովում այրվում է ԱԴԾ-ի վարչության տարածքը, կա մեկ զոհ
Մարտի 16-ին այրվել է շենք ԱԴԾ-ի տարածաշրջանային պարեկման տարածքում։ Հայտնի են միջադեպի մանրամասները։ Հրդեհը բռնկվել է Սիվերսի պողոտայում, ուստի տեղանքը փակվել է երկու ուղղություններով։ Հրդեհը բարդության երկրորդ աստիճանի է։ Այրվում է պահեստի երկհարկանի շենքը՝ 880 քառակուսի մետր մակերեսով։ Շինությունը լիովին բոցերի մեջ է։ Դա երեւում է նաեւ սոցցանցերում տեղադրված տեսանյութերում։ Վարչության աշխատակիցներին ստիպված են եղել տարհանել։ ԱԻՆ-ը հրշեջների խմբեր է ուղարկում արտակարգ դրության վայր։ Տեղի բնակիչները սոցցանցերում նշել են, որ մինչեւ հրդեհը լսվել է ճայթյուն, որը նման է եղել պայթյունի։ Պաշտոնական մարմիններն առայժմ չեն մեկնաբանում իրավիճակը։ Տուժածների մասին ստույգ տեղեկություններ չկան։ Մեկ մարդ զոհվել է, երկու հոգի տուժել է ԱԴԾ-ի Ռոստովի մարզի վարչության շենքում»,- տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով արտակարգ իրադրությունների ծառայություններին։
Comments