Պայթյունի պատճառով 300 հազար մարդ անօթևան է մնացել
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած ուժգին պայթյունի հետևանքով քաղաքի տարածքի կեսից ավելին վնասվել է, հայտարարել է Լիբանանի մայրաքաղաքի նահանգապետ Մարվան Աբբուդը:
Ըստ ԶԼՄ-ների հաղորդումների, 300 հազար քաղաքացի մնացել է անօթևան, իսկ պայթյունից հասցված վնասը գնահատվել է 3 միլիարդ դոլար: Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ ալիքը զգացվել է նույնիսկ Կիպրոսում, որը Լիբանանի մայրաքաղաքից ավելի քան 200 կմ հեռավորության վրա է:
Comments