top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Պայթյունի հետեւանքով հիվանդանոցներում բուժումը շարունակում է 7 տուժած


«Սուրմալու» առեւտրի կենտրոնում երկու օր առաջ տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 7 տուժած: Այս մասին տեղեկանում և Առողջապահության նախարարությունից: Նախարարությունից հայտնում են, որ նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները լավացումով դուրս են գրվել: Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետեւանքով կա 16 զոհ։ Որոնողական աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, նրանց օգնում է նաեւ մոտ 150 կամավոր։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Անհայտ կորած 17 քաղաքացի կա։ Փլատակների տակից նաեւ 21 ավտոմեքենա է դուրս բերվել։

0 comments

Comments


bottom of page