top of page

Պակիստանի մարդաշատ շուկայում պայթյուն է որոտացել․ առնվազն 5 մարդ զոհվել է

  • Anews
  • Feb 26, 2023
  • 1 min read


Կիրակի օրը Պակիստանի հարավ-արեւմուտքում մարդաշատ շուկայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն 5 մարդ է զոհվել, եւս 16-ը վիրավորվել է, հայտնում է The Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին: Առայժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը Բարխանում, որը գտնվում է նահանգի մայրաքաղաք Քվետա քաղաքից 600 կմ հյուսիս-արեւելք: Տեղի ոստիկանապետը հայտնել է, որ ռումբը, ըստ երեւույթին, ամրացված է եղել մոտոցիկլետի վրա եւ պայթեցվել է հեռակառավարման վահանակի միջոցով: Պայթյունի հետեւանքով վնաս է հասցվել նաեւ մի շարք խանութների։ Փրկարարները վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։ Բելուջիստանում երկար ժամանակ պայքար է ընթանում Բելուջիստանի ազատագրական բանակի եւ այլ փոքր խմբերի դեմ, որոնք անկախություն են պահանջում Իսլամաբադի կենտրոնական կառավարությունից: Իշխանությունները պնդում են, որ ճնշել են ապստամբությունը, սակայն բռնությունները շարունակվում են։ Անհանգիստ նահանգի վրա հարձակումներ են գործում ինչպես պակիստանյան թալիբները, այնպես էլ «Իսլամական պետություն» խմբավորումը: Բելուջիստանի գլխավոր նախարար Աբդուլ Քուդուս Բիզենջոն կատարվածը ահաբեկչական հարձակում է անվանել։

 
 
 

Comentarios


bottom of page