top of page

Չպետք է թույլ տանք, որ պատերազմը փոխանցվի մեր ժառանգներին․ կամավորական Միքայել Միքայելյան

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ճեպազրույցներին մասնակցում էր նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Միքայել Միքայելյանը, որն Արցախի դեմ ռազմական ագրեսիայի առաջին օրերից մեկնել է ռազմաճակատ: Նա հիմա վերադարձել է տուն, բայց կարճ ժամանակով։ «Պատերազմը շատ դաժան է, բայց մեր բանակը կարողանում է փայլուն հաղթանակներ տանել։

Կամավորագրվել եմ նրա համար, որ, պատմաբան լինելով, շատ լավ գիտակցում եմ, թե ինչ է տեղի ունենում, երբ հայ ժողովուրդը դուրս չի գալիս թշնամու դեմ։ Ինչո՞ւ 1915 թվականին հայ ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության. բոլորը հարցնում են: Պատճառը մեկն էր․ մենք չունեինք պետություն, չունեինք բանակ, չունեինք մարտական ոգի, և թուրքերը՝ Թալեաթ փաշայի գլխավորությամբ, իրականացրին Հայոց ցեղասպանությունը։ Եվ 100 տարի անց թուրք ահաբեկիչը կրկին ոտնձգություն է իրականացնում մեր Հայրենիքի նկատմամբ։ Բայց այօր մենք ունենք պետություն, բանակ, մարտական ոգի, հզոր Սփյուռք և դիմակայելու ենք թշնամուն։ Թույլ չենք տա, որ Թալեաթ փաշայի երազանքն իրականանա՝ մնա մեկ հայ, այն է՝լ թանգարանում»,- նշեց Միքայելյանը։ Պատմաբանը կոչ արեց բոլորին՝ կամավորագրվել ու առաջնագիծ մեկնել, որ ավարտին հասցնենք այն պատերազմը, որը սկսել են մեր հայրերը։ «Չպետք է թույլ տանք, որ պատերազմը փոխանցվի մեր ժառանգներին։ Կա՛մ մենք, կա՛մ նրանք։ Համոզված եմ, որ լինելու է մեր հաղթանակը։ Վստահեցնում եմ՝ առաջնագծում հայ զինվորը չունի ոչ մի խնդիր։ Մենք չունենք զենքի, համազգեստի, ուտելիքի խնդիր։ Մենք ջախջախելու ենք թշնամուն հենց իրենց բնի մեջ»,- նշեց նա:

 
 
 

Comments


bottom of page