top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Չինաստանում ռեկորդային շոգ է

Չինաստանի քաղաքներին զգուշացվել է արտակարգ շոգի մասին: Տասնյակ միլիոնավոր մարդկանց խորհուրդ է տրվել մնալ տանը, իսկ ռեկորդային ջերմաստիճանները հանգեցրել են էներգիայի մատակարարումների գերծանրաբեռնվածության, հայտնում է AFP-ն։ Վերջին ամիսներին Արեւմտյան Եվրոպայից հուլիսին մինչեւ Հնդկաստան մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածում ջերմության արտակարգ եւ մահաբեր ալիքներ են եղել: Գիտնականներն ասում են, որ եղանակային արտակարգ երեւույթներն ավելի հաճախակի են դարձել կլիմայի փոփոխությունների պատճառով եւ, ամենայն հավանականությամբ, կուժեղանան, քանի որ գլոբալ ջերմաստիճանը շարունակում է աճել: Չինաստանը բացառություն չէ եւ ապրում է դիտարկումների պատմության մեջ ամենաշոգ տարիներից մեկը: Արեւելյան Չժեցզյանում եւ Ֆուցզյանում ջերմաստիճանը բարձրացել է 41 աստիճանից՝ երկու քաղաքներում հասնելով ռեկորդային մակարդակի: Այս ամսվա սկզբին Շանհայում գրանցվել է քաղաքի ամենաշոգ ջերմաստիճանը՝ 40,9°C, սկսած 1873 թվականից: Չինաստանի էլեկտրահամակարգը նույնպես ճնշման տակ է օդորակման պահանջարկի ավելացման պատճառով, երբ երկրի խոշորագույն էլեկտրակայանները հուլիսի կեսերին ռեկորդային ծավալներ են արտադրել:

0 comments

Comentários


bottom of page