top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա




Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պլանավորում Է Մոսկվա այցելել արդեն հաջորդ շաբաթ՝ նախատեսվածից ավելի վաղ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը: Ըստ իրադրությանը ծանոթ աղբյուրների՝ Սի Ծինփինը մտադիր է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հաղորդել էր, որ Չինաստանի ղեկավարի այցը Մոսկվա կարող է տեղի ունենալ ապրիլին կամ մայիսի սկզբին: Պուտինն իր չինացի գործընկերոջը Մոսկվա Էր հրավիրել անցած տարվա վերջին տեսակապով անցկացված բանակցությունների ժամանակ։ Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ դա աշխարհին ցույց կտա ռուս-չինական կապերի ամրությունը և կդառնա երկկողմ հարաբերություններում տարվա գլխավոր քաղաքական իրադարձությունը։ Reuters-ը նշում է, որ Չինաստանի նախագահ ընտրվելուց հետո Սի Ծինփինը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել է 39 անգամ:

Անցյալ շաբաթ Չինաստանի Ազգային ժողովրդական կոնգրեսի պատգամավորները Սի Ծինփինին միաձայն վերընտրեցին ՉԺՀ-ի նախագահի պաշտոնում։ Այսպիսով, նա դարձավ Չինաստանի առաջին ղեկավարը երկրի պատմության մեջ, որն ընտրվել Է երրորդ ժամկետով: Պուտինը շնորհավորել է Սի Ծինփինին՝ ընդգծելով, որ Ռուսաստանը բարձր է գնահատում նրա անձնական ավանդը երկու երկրների միջև համապարփակ գործընկերության ամրապնդման գործում։

0 comments

Comments


bottom of page