Չինաստանի հետ մրցակցությունը կլինի կոշտ, սակայն դա այն է, ինչ ես ակնկալում եմ և ողջունում. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է եվրոպական եւ ասիական գործընկերներին Չինաստանի հետ երկարաժամկետ եւ կոշտ հակազդության մասին, կոչ արել այդ ուղղությամբ համատեղ աշխատանք իրականացնել, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մենք բոլորս միասին պետք է պատրաստ լինենք Չինաստանի հետ տեւական ռազմավարական մրցակցության: Ամենանշանակալի ջանքերից մեկը, որը պետք է ձեռնարկեն ԱՄՆ-ը, Եվրոպան եւ Ասիան, պետք է լինի համատեղ աշխատանքը համընդհանուր խաղաղությունն, ընդհանուր արժեքներն ու ամբողջ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բարգավաճումն ապահովելու ուղղությամբ»,-ասել է Բայդենը:
«Չինաստանի հետ մրցակցությունը կլինի կոշտ, սակայն դա այն է, ինչ ես ակնկալում եմ եւ ողջունում»,-հավելել է ԱՄՆ նախագահը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը չի փորձում «բախում առաջացնել Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ», սակայն հայտարարել է «նույն կանոններով խաղալու» անհրաժեշտության մասին: